Հասարակական

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել Սիսիան-Երևան ճանապարհի երթևեկելի գոտուց

1 րոպեի ընթերցում

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել Սիսիան-Երևան ճանապարհի երթևեկելի գոտուց

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 16-ին, ժամը 16:21-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի մոտակայքում՝ կամրջի վերջնամասում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան խափանվել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Նշվում է, որ փրկարարները բեռնատարը քարշակման միջոցով (մոտ 150 մետր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտուց, և ավտոճանապարհը դարձրել երկկողմանի երթևեկելի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում