ԵՄ-ն ափսոսանք է հայտնել ՌԴ-ի ու Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերսկսման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ափսոսանք է հայտնում, որ Վրաստանը չի միացել ռուսական ավիացիոն հատվածի դեմ եվրոպական պատժամիջոցներին և վերականգնում է ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկալակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյին։

«Վրացական իշխանության որոշումը մտահոգություն է առաջացնում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին` ԵՄ-ի վարած արտաքին քաղաքականության ոլորտում որոշումների պահպանման առումով», - ճեպազրույցին ասել է նա։

Վրաստանը հետևել է արտաքին քաղաքականության ու անվտանգության վերաբերյալ ԵՄ որոշումների մոտ 40 տոկոսին, ինչը, Ստանոյի գնահատմամբ, առանց այդ էլ քիչ է։ Այս տարի այդ ցուցանիշը 31 տոկոս է կազմել։

«Մենք ցավում ենք դրա համար», - ավելացրել է նա:

Բորելի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` այս շաբաթ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցը՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը, կապ է հաստատել վրացական իշխանության հետ՝ քննարկելու ռուսական ավիացիոն հատվածի և ռուսական ինքնաթիռների անվտանգության թեման:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա