Բորելը կոչ է արել խանգարել Հնդկաստանի կողմից ռուսական նավթի վերավաճառքին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի կողմից ռուսական նավթը որպես զտված, այդ թվում՝ դիզելային վառելիք Եվրոպային վերավաճառելու դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Եթե դիզելային վառելիքը կամ բենզինը Եվրոպա մտնեն... Հնդկաստանից և արտադրված լինեն ռուսական նավթից, ապա դա, անպայմանորեն, պատժամիջոցների շրջանցում է, և անդամ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն», - ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:

FT-ն նշում է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Հնդկաստանը դարձել է ռուսական նավթահումքի խոշորագույն գնորդներից մեկը։ Միևնույն ժամանակ, հնդկական նավթավերամշակող ձեռնարկությունները մեծ շահույթ են ստանում՝ նավթահումքը գնելով զգալի զեղչով, իսկ հետո վառելիքը լրիվ գնով վաճառելով Եվրոպային։ Ըստ պարբերականի՝ այս առևտուրը չի խախտում ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն քննադատվում է նրանց կողմից, ովքեր կոչ են անում խստացնել սահմանափակումները։

Բորելի խոսքով՝ ծովային ճանապարհով արտահանվող ռուսական նավթի գնի վերին շեմը, որը սահմանվել էր 2022 թ.-ի դեկտեմբերին ԵՄ-ի, «Մեծ յոթնյակի» (G7) երկրների և Ավստրալիայի կողմից մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակով, թույլ տվեց կրճատել հումքի վաճառքից ստացվող Ռուսաստանի եկամուտները, և միանգամայն հասկանալի է ավելի էժան նավթի առավելություններից օգտվելու Հնդկաստանի ցանկությունը:

«Հնդկաստանի համար նորմալ է ռուսական նավթ գնելը: Մեր սահմանափակումների պատճառով Հնդկաստանը կարող է շատ ավելի էժան նավթ գնել, և որքան քիչ փող ստանա Ռուսաստանը, այնքան լավ է: Բայց եթե նրանք դա օգտագործում են, որպեսզի դառնան մի կենտրոն, որը վերամշակում է ռուսական նավթը, իսկ կողմնակի արգասիքները վաճառում է մեզ…, ապա մենք պետք է գործենք», - հավելել է նա:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ ցանկացած մեխանիզմ, որը թույլ կտա նվազեցնել ռուսական նավթի վաճառքը, պետք է իրականացվի ԵՄ-ի երկրների «ազգային իշխանությունների» կողմից։ Բրյուսելը, նրա կարծիքով, կարող է թիրախավորել ռուսական նավթահումքից արտադրվող հնդկական զտված վառելիքի գնորդներին։

«Եթե նրանք վաճառում են, նշանակում է, որ ինչ-որ մեկը գնում է: Մենք պետք է զբաղվենք նրանցով, ովքեր գնում են», - նշել է Բորելը:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ