Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի և խորհրդարանի ընտրությունների գործընթացը կիրակի օրը տեղի է ունենում առանց որևէ խնդրի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ես առավոտից հետևում եմ գործընթացին, ներքին գործերի նախարարն ինձ տեղեկացրել է, որ այս պահին քվեարկությունն ընթանում է առանց որևէ խնդրի և միջադեպի»,- Ստամբուլի Ուսքյուդար շրջանի ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասել Է Էրդողանը:

Էրդողանը Ստամբուլի ասիական հատվածում գտնվող ընտրատեղամաս է ժամանել ժամը մոտ 11։40-ին (Երևանի ժամանակով 12։40-ին)՝ կնոջ ուղեկցությամբ։

«Ստամբուլում»,- պատասխանել է Թուրքիայի նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որտեղ է պատրաստվում հետևել ընտրություններին:

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են անցկացվում մայիսի 14-ին: «Հանրապետական դաշինք»-ի միասնական թեկնածու Էրդողանի հիմնական ընդդիմախոսը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է: Ընտրություններին մասնակցում է նաև Ata դաշինքի թեկնածու Սինան Օղանը։ Չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին: Եթե նախահգահի ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50%-ը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս