Հասարակական

Երևանի Ռուբինյանց փողոցում ՃՏՊ-ի հետևանքով կա 4 տուժած

1 րոպեի ընթերցում

Երևանի Ռուբինյանց փողոցում ՃՏՊ-ի հետևանքով կա 4 տուժած

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 13-ին, ժամը 21:48-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում․ կա արգելափակված քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ա., ծնվ․ 2000 թ․) և «Audi» մակնիշների ավտոմեքենաները․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ա․-ն հոսպիտալացվել է «Արթմեդ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Կ․ Հ․-ն (ծնված 1977 թ․), Վ․ Վ․-ն (ծնված 1950 թ․) և Ա․ Գ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում