Հայաստանի տնտեսական կյանքի գործընթացները կառավարելի են. ՀՀ նախագահը՝ ՀՊՏՀ-ում կազմակերպված միջազգային գիտաժողովին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն մայիսի 12-ին ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) և Հարավային և Արևելյան Եվրոպայի ու Սևծովյան տարածաշրջանի տնտեսագիտական համալսարանների ասոցացիայի (ASECU) կողմից կազմակերպված «Տնտեսական զարգացման առաջնահերթություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Աշխարհաքաղաքական առկա իրավիճակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և կառավարության այլ անդամներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի շրջանակում քննարկվել է համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերների ազդեցությունը տարբեր երկրների զարգացման առաջնահերթությունների և ռազմավարության վրա, թե ինչպես է այդ ամենն ազդում տնտեսական քաղաքականության նոր գործիքակազմի, նոր մեթոդների և տնտեսության կազմակերպման նոր մոտեցումների գործադրման վրա և ինչպիսի արդյունավետ լուծման ուղիների է հնարավոր գտնել:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, ասել է.«Քննարկվող թեման շատ կարևոր է և շատ ուրախ եմ, որ այն պետք է շարունակություն ունենա: Թեման վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ աշխարհի բոլոր երկրներին, որովհետև այն իրավիճակը, որում հայտնվել ենք, բոլորովին նոր է հատկապես մեզ՝ տնտեսագետներիս և այն մարդկանց համար, ովքեր պատասխանատու են իրենց երկրների տնտեսական քաղաքականության և զարգացման համար: Աշխարհը փոխվում է, մոտեցումները փոխվում են, և մենք չենք կարող ետ մնալ այդ գործընթացներից: Այն մոտեցումները, որ կային տարիներ առաջ, այլևս արդիական չեն: COVID-ը, ըստ էության, արմատականորեն փոխեց մեր պատկերացումները երկրի տնտեսական զարգացման մասին: Այդ ամենի հետևանքով լրիվ նոր սկզբունքներով նոր քաղաքականություն էր վարվում:

Մեր երկրի պարագայում նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ: Այս ամենը փոխեց մեր իրականությունը, և մենք չենք կարող հաշվի չնստել և չհարմարվել այդ ամենի հետ:

Համոզված եմ, որ նման քննարկումները կարող են օգնել գտնել պատասխաններ բոլորիս հետաքրքրող հարցերին, և հատկապես հիմնական հարցին, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկայում, ինչպիսի՞ ռազմավարական խնդիրներ ունենք մենք, որ պետք է լուծենք:

Շատ դեպքերում, երբ փորձում ենք կենտրոնանալ միայն այսօրվա խնդիրների վրա, հարց է առաջանում՝ արդյոք այդ խնդիրներն այսօր լուծելով՝ մենք խնդիրներ չե՞նք առաջացնի վաղվա կամ մյուս օրվա համար:

Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքում տեղի ունեցող գործընթացները կառավարելի են և ձեռք բերված արդյունքները, որի մասին մենք հրապարակավ խոսում և բարձրաձայնում ենք՝ ոչ միայն նրա համար են, որ մեզ ոգևորեն, այլևս մեզ պետք է անհանգստացնեն և մտածելու տեղիք տան: Մենք, հաշվի առնելով այս իրավիճակը, պետք է մտածենք, թե վաղն ինչպես ենք կարողանալու ապահովել այն խնդիրների լուծումները, որոնց մասին գրված է կառավարության2021-2026թթ. ծրագրում:

Ցանկանում եմ ասել՝ թվերը՝ թվեր, որոնք իհարկե լավն են, որոնց մասին մենք կարող ենք շատ խոսել, սակայն պետք է խորանալ այդ թվերի մեջ՝ հասկանալու համար միտումները և փորձել հասկանալ, թե այդ միտումների տրամաբանությունն այդպես կշարունակվի, թե ոչ: Մի կարևոր հանգամանք ևս կա: Իրականում, գաղտնիք չէ, որ համաշխարհային խաղի կանոնների մշակման գործում մեր երկրի մասնակցությունը շատ քիչ է կամ անհամեմատ փոքր է: Սակայն այդ միտումների մեջ հիմա զգացվում է այն, որ երկրները ձգտում են ավելի ինքնուրույն դառնալ: Այս ամենի գնահատականը ևս պետք է փորձել տալ: Դա հնարավոր է՝ պայմանավորված է նրանով, որ COVID-ի ժամանակ, ըստ էության, բոլորս մեկուսացվեցինք, և ամեն մեկս սկսեցինք մեր խնդիրները լուծել: Իհարկե, առողջապահական առումով գլոբալիզացիան օգնեց, և ի վերջո երկրագնդի բնակչությունը COVID-ի խնդիրները լուծելու համար միասնական գործողություններով դուրս եկավ, բայց հետագա տնտեսական բարդ իրավիճակը հաղթահարելու ճանապարհն ամեն երկիր յուրովի ընտրեց: Մենք սրան ևս պետք է պատրաստ լինենք: Մեզ բոլորիս մաղթում եմ արդյունավետ քննարկում և հաջողություններ»:

Հայերեն Français

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում. Գագիկ Սուրենյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել

«Նոր գիրք»-33/26. Հերբերթ, Մակդոնալդ, Ռիզով