Հայաստան

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

2 րոպեի ընթերցում

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով սեպտեմբերի 6-ին բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից, նշելով, որ քաղաքացիներից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։

Կառույցից հայտնում են նաև, որ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն օգոստոսի ընթացքում Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ իրականացրել են ջրի նմուշառումներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով շեղումներ չեն արձանագրվել։

«Այսօր ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ կրկին կիրականացնեն նմուշառումներ՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում։ Կկատարվեն նաև կենսանմուշների հետազոտություններ:

Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Բյուրեղավանի բնակիչների մոտ պարբերաբար արձանագրվում են աղիքային վարակների դեպքեր։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում