Քաղաքականություն

Թովմասյանը ԱՀԿ ներկայացուցչից պահանջել է հասցեական արձագանք՝ Ադրբեջանի կողմից շտապօգնության մեքենայի թիրխավորման համար

2 րոպեի ընթերցում

Թովմասյանը ԱՀԿ ներկայացուցչից պահանջել է հասցեական արձագանք՝ Ադրբեջանի կողմից շտապօգնության մեքենայի թիրխավորման համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչից պահանջել է, որ հասցեական արձագանքի շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակ բացած Ադրբեջանի զինված ուժերի հակաիրավական գործողություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թովմասյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

Պատգամավորը հիշեցրել է՝ մայիսի 11-ին ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:

Այս հանցավոր գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև վիրավորում ստացած հայ զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

«Հերթական անգամ թիրախավորելով մասնագիտական պարտականությունները կատարող բուժաշխատողներին և շտապօգնության մեքենան՝ Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիայի դրույթները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հրատապ գրություն եմ ուղարկել ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին՝ ահազանգելով դեպքի մասին և ակնկալելով հանդես գալ հասցեական և կոնկրետ հրապարակային հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման առնչությամբ»,-տեղեկացրել է Թովմասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում