«Վագներ»-ի ղեկավարը կշարունակի կռվել Բախմուտում՝ չնայած մինչ այդ հնչեցրած սպառնալիքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իրենց խոստացել է տրամադրել զենք և զինամթերք այնքան, որքան հարկավոր է՝ հետագա գործողությունները շարունակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պրիգոժինը ձայնագրության միջոցով հայտնել է իր Telegram ալիքում:

Պրիգոժինի խոսքով՝ մարտական կարգադրություն է եղել, որի մեջ նշվում է, որ «Վագներ»-ը Բախմուտում կարող է գործել այնպես, ինչպես հարկ է համարում: Իսկ Ռուսաստանի ՊՆ-ի և մասնավոր ռազմական ընկերության միջև փոխգործակցության հարցերով պետք է զբաղվի բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, մայիսի 5-ին Պրիգոժինը դիմել էր ՌԴ գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովին և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ սպառնալով մայիսի 10-ին իր զինվորականներին դուրս բերել Բախմուտից:

Իսկ մայիսի 6-ին Պրիգոժինը հայտարարել էր, որ Բախմուտում «Վագներ»-ի դիրքերը կփոխանցվեն «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումներին:

Բախմուտը շարունակում է մնալ Ուկրաինայի առաջնագծի ամենաթեժ կետերից մեկը, որտեղ երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում: Քաղաքի համար մարտեր են ընթանում արդեն 9 ամիս՝ անցյալ տարվա օգոստոսից:

Հայերեն English Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար