Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժել է երեք քաղաքացի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 7-ին, ժամը 19։15-ին տեղեկություն է ստացել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 16-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1990 թ.) և «VAZ-2107» (վարորդ՝ Ս․ Ե․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Վ․-ն (ծնված 2006 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան