Գյումրում եզրափակվեց HAY-AT JAZZ փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի բակում, մայիսի 7-ին, Վահագն Հայրապետյանի և Արտյոմ Մանուկյանի կատարումներով եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ. մայիսի 5-ից սկսած ջազային համերգների հարթակներն էին Գյումրու թանգարանների բակերը։

Համերգի ավարտին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց «Մանուկյան» ընկերությանը և երաժիշտներին՝ այս օրերին քաղաքին ջազային տրամադրություն պարգևելու համար: «Այս անմիջական մթնոլորտն ու բակերն են մեզ ուժ տալիս: Սա հրաշք էներգետիկ դաշտ է»,-համերգի ավարտին «Արմենպրես»-ին իր տպավորությունները փոխանցեց հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը՝ վստահեցնելով՝ Գյումրի էլի է գալու:

«Սա շատ լավ ավանդույթ է, որը պետք է զարգացնել: Եթե այս փառատոնն այսուհետ ավելի լուրջ աջակցություն ստանա պետության և քաղաքապետարանի կողմից, կարծում եմ՝ աջակցությունը կտա այնպիսի արդյունք, որ անգամ աջակցողները չեն կարող պատկերացնել»,- նշեց «Ջազի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կամո Մովսեսյանը:

HAY-AT JAZZ-ի գաղափարը ծնվել է2016 թվականին և կյանքի կոչվել 2017-ին: Ընդմիջում ունեցել է միայն 2018 և 2021 թվականներին: Այս տարի փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

Երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ․ Թորոսյան

ՀՀ-ն արդեն եղել է նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել. Փաշինյանն արձագանքեց Մեդվեդևի հայտարարությանը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը․ Reuters