Երևանում լուսավորության սյանը բախված ավտոմեքենայի 3 ուղևորները հոսպիտալացվել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը Մայիսի 6-ին, ժամը 22:00-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 9 և 11 շենքերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը, կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ազատության պողոտայի թիվ 11 շենքի մոտակայքում «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Գ., ծնված 2000 թ․) բախվել է արտաքին լուսավորության սյանը:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և ուղևոր Ա. Դ.-ին (ծնված 2000 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նշվում է, որ ուղևորներ Ա. Դ.-ն (ծնված 2000 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1998 թ․) և Ա. Դ.-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Կ. Ա.-ին (ծնված 1997 թ․) և վարորդին՝ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան