Գրիգորյանը Շվեդիայի ԱԳՆ պաշտոնյաներին ներկայացրել է Լաչինի միջանցք փաստահավաք առաքելության գործուղելու հրամակայանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը մայիսի 4-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Աքսել Լյունդելլի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայնտում են ՀՀ ազգային ժողովից:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրադրությունը:

Բարեկամական խմբի ղեկավարը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում օր օրի վատթարացող հումանիտար վիճակը՝ մասնավորապես ընդգծելով պարենամթերքի ու առաջնային այլ ապրանքների պակասով պայմանավորված խնդիրները: Միջանցքի բացման հարցում պատգամավորը կարեւորել է միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա:

Տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համատեքստում Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեության կարեւորությունը: Պատգամավորը խոսել է նաեւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականի մասին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում հայ-շվեդական հարաբերությունների խորացմանը: Օրենսդիր մարմինների փոխգործակցության համատեքստում առանցքային է համարվել բարեկամական խմբերի գործունեությունը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան