Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու 3 ներկայացուցիչ բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկեցին բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 48 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը 5:0 հաշվով պարտվեց իտալացի Թոմասո Քանոնեին և նվաճեց բրոնզե մեդալ:

51 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը հրաժարվեց մենամարտից` թևի վնասվածքի պատճառով: Գերմանացի Ֆրենսիս Օկային տեխնիկական հաղթանակ տրվեց: Սաֆարյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` 54 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Արստամյանը 5:0 հաշվով պարտվեց Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանին: Արստամյանը ևս բրոնզե մեդալակիր է:

Հայաստանի հավաքականից 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը հաղթեց ռուս Մագոմեդ Պաշտաևին և դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան մայիսի 3-ին:

Երեկոյան մրցահերթում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին, Հայաստանն ունի ևս 8 մասնակից: Հայաստանի հավաքականն այս առաջնությանը մասնակցում է 13 մարզիկով, որոնցից 12-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Լիլիաննա Խաչիկյան

Հայերեն English Русский

Ստորագրված որևէ փաստաթղթում չկա «Զանգեզուրի միջանցք». Եղոյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ