ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 26-ին, ժամը 17:38-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիմոն Վրացյան փողոցի մեկ հարկանի տներից մեկում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում են Սիմոն Վրացյան փողոցում գտնվող թվով չորս տան բաղդադե տանիքները (մոտ 250 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 19։09-ին