Հասարակական

Մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար. Գնել Սանոսյանը՝ Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչքի մասին

2 րոպեի ընթերցում

Մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար. Գնել Սանոսյանը՝ Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչքի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ապրիլի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սանոսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ընդգծելով, որ դա թիմային աշխատանքի արդյունք է:

«Այս թռիչքը բավական շատ կարևորում ենք։ Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար: Եվ ի ուրախություն բոլորիս, կարծես ամեն ինչ հաջող ընթացավ, և այն պատկերացումները, որոնք թղթի վրա կային, դրանք փորձնական դաշտում կիրառվեցին և հաջողությամբ ընթացան: Սա թիմային աշխատանքի արդյունք էր, կարևոր էր շատ, և սրան կհաջորդի արդեն քննարկումներ, թե ինչ արդյունքներ ունենք, ինչ դիտարկումներ կան, ինչ վերլուծություններ է պետք անել մասնագիտական դաշտում, իսկ հեռանկարում, իհարկե, այս ամենը վերլուծելուց հետո՝ մեր նպատակը կանոնավոր չվերթներ կազմակերպելն է»,-գրել է նա:

Գնել Սանոսյանը նշել է, որ հեռանկարում պլաններ կան նաև Կապանը ոչ միայն Զվարթնոցի, այլև՝ այլ օդանավակայանների հետ կապել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում