Քաղաքականություն

Շատ հաճախ անտեսվող ողբերգություն, որի մասին հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. Իտալիայի փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

Շատ հաճախ անտեսվող ողբերգություն, որի մասին հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. Իտալիայի փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի փոխվարչապետ, «Լեգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով որ այն շատ հաճախ անտեսվող ողբերգություն է, որը պետք է հիշել և այդ հիշողությունը փոխանցել սերունդներին՝ չմոռանալու համար։

«Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իմ և ողջ Լեգայի կողմից գրկում եմ մի ժողովրդի, որը կարողացել է հաղթահարել մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը: Հանցագործություն, որը խլեց միլիոն ու կես կանանց, տղամարդկանց և երեխաների կյանքը: Շատ հաճախ անտեսվող ողբերգություն, որը պետք է հիշել և այդ հիշողությունը փոխանցել սերունդներին՝ չմոռանալու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝շեշտել է Իտալիայի փոխվարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում