Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում բախվել են ավտոբուսը և հինգ ավտոմեքենաներ. երեք մարդ վնասվածք է ստացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են թիվ 58 համարի երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1974 թ.), «VAZ-2107» (վարորդ՝ Գ. Ջ., ծնված 1995 թ.), «Nissan Fuga», «Kia Optima», «Hyundai Sonata» և «Volkswagen Passat» մակնիշների ավտոմեքենաները։ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմքենայի ուղևորներ Կ. Հ.-ն, Ջ. Ա.-ն և Հ. Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան