Հասարակական

Երևան-Գյումրի ավտոճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները հոսպիտալացվել են

1 րոպեի ընթերցում

Երևան-Գյումրի ավտոճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 23-ին, ժամը 17:09-ին ահազանգ է ստացել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Հ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին, ուղևորներ Ռ. Ա.-ին (ծնված 1977 թ․) և Շ. Ս.-ին (ծնված 1990 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին. վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ ուղևոր Մ. Հ.-ն (ծնված 1981 թ․)՝ Թալինի ԲԿ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում