Հասարակական

Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

2 րոպեի ընթերցում

Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 23-ին, ժամը 14։45-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ավանի գերեզմանատան խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ բախվել են «Оpel Vectra B» (վարորդ՝ Ն․ Կ․) և «Ford Focus» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։

Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը՝ «Оpel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն․ Մ․-ն (ծնված 1992 թ․) և Կ․ Հ․-ն (ծնված 2018 թ․) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից Կ․ Հ․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում