Հասարակական

Հրշեջները մարել են Երևանի Արշակունյաց պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Երևանի Արշակունյաց պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 23-ին, ժամը 13:20-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ» ֆուդ կորտի 2-րդ հարկում այրվում է օդափոխման համակարգի շարժիչը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի կետի 1-ին հարկի խոհանոցում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։38-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել են ծխատար խողովակում կուտակված յուղային շերտը և վառարանում կերակուր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում