Անտոնիո Կոնֆլիտին կարծում է, որ Հայաստանը հաջորդ տարի ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելու մեծ շանսեր ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին նշում է, որ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունը լավագույնն է, որ ինքըերբևէ տեսել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անտոնիո Կոնֆլիտին նման կարծիք է հայտնել Հանրային ռադիոյի հետ զրույցում՝ նկատելով, որ Հայաստանը պատրաստ է ընդունել 2024 թ․աշխարհի առաջնությունը։

«Տարբեր առաջնություններ են եղել, բայց կազմակերպվածության նման մակարդակ այլ մրցաշարերում չեմ հիշում։ Կարծում եմ՝ սա լավագույն առաջնությունն է, որ երբևէ տեսել եմ։ Շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանն ու ծանրամարտի ֆեդերացիային այս աշխատանքի համար»։

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝մեկ տարի անց աշխարհի առաջնությունը Երևանում հյուրընկալելու շանսերը մեծ են։ Հայաստանը չորս այլ երկրների հետ հայտ է ներկայացրել ընդունելու աշխարհի 2024 թվականի առաջնությունը: «Կարծում եմ, որ Հայաստանը հաղթելու մեծ շանսեր ունի»,-ասել է Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը:

Անտոնիո Կոնֆլիտին առաջին անգամ է Հայաստանում։ Ասում է՝այստեղ իրեն ամենից շատ մարդիկ են դուր եկել․ «Բաց են, ջերմ ու բարեհամբույր։ Իսկապես մեզ ինչպես մեր տանն ենք զգում»։

Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի հիշեցրել է, որ ԵԱ-ն ոչ միայն եվրոպական կարեւոր մրցաշարն է, այլ նաև վարկանշային է Օլիմպիական խաղերի համար։

«Մարզիկները լավ են պատրաստվել, լուրջ մրցակցություն կա, և դրա ապացույցը նաև գրանցվող ռեկորդներն են»,-ասել է Կոնֆլիտին։

Հայերեն English Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար