Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումընթացող Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 76 կգ կանայք և 89 կգ տղամարդիկ:

Հայաստանի հավաքականի կազմում 89 կգ քաշում մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը, մեկնարկը՝ 17:30-ին, իսկ կանանց 76 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը: Պայքարը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ:

Մրցումային օրցա մյուս մասնակիցների ելույթների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աղյուսակներում․

c1.jpg (126 KB)

c2.jpg (101 KB)

c3.jpg (133 KB)

c4.jpg (129 KB)

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում