ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 14:31-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ամառանոցային 2-րդ տարածքում այրվում է տնակ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։10-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել է տնակը (մոտ 27 քմ)՝ գույքով։