Միջազգային

Սի Ծինփինը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ուղարկած հեռագրում հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին՝ տարածաշրջանում և աշխարհում իրավիճակի լուրջ փոփոխությունների ֆոնին, հաղորդում է ԿԺԴՀ-ի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

Հաղորդվում է, որ Սի Ծինփինն ապրիլի 12-ին հեռագիր է ուղարկել Կիմ Չեն Ընին, որում շնորհակալություն է հայտնել ՉԺՀ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքների համար, ինչպես նաև ցանկություն է հայտնել ամրապնդել չին-կորեական բարեկամությունը։

ՉԺՀ-ի ղեկավարը նշել է տարածաշրջանում և աշխարհում իրավիճակի «լուրջ և բարդ» փոփոխությունները։ «Ես պատրաստ եմ գլխավոր քարտուղարի (Կիմ Չեն Ընի) հետ ամրապնդելու ռազմավարական փոխըմբռնումը, ընդհանուր ուժերով ուղղորդելու չին-կորեական հարաբերությունների զարգացումը և խթանելու դրանք, որպեսզի երկրների միջև բարեկամությունն ու համագործակցությունը շարունակաբար բարձրանան է՛լ ավելի բարձր մակարդակի», - գործակալությունը մեջբերում է Սի Ծինփինի խոսքը:

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները մարտի 1-ին Սի Ծինփինին միաձայն ՉԺՀ-ի նախագահի պաշտոնում վերընտրել են երրորդ հնգամյա ժամկետով։ Կիմ Չեն Ընն այդ նույն օրը Չինաստանի ղեկավարին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում