Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանը ունի մեկ ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանը ունի մեկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԵԱ-ում պայքարը կսկսեն 64 կգ կանայք և 73 կգ տղամարդիկ:

Հայաստանի ներկայացուցիչներից Անուշ Արշակյանը կպայքարի B ենթախմբում, որի մեկնարկը կլինի 11:30-ին:

Մրցումային օրվա մյուս մասնակիցների ելույթների ժամերին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աղյուսակներում։

a1.jpg (110 KB)

a2.jpg (113 KB)

a3.jpg (103 KB)

a4.jpg (117 KB)

a5.jpg (112 KB)

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր:

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում