Միջազգային

Բրազիլիայի հետ հարաբերություններն առաջնահերթություն են Պեկինի համար. կայացել է Սի Ծինփին-Լուլա դա Սիլվա հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայի հետ հարաբերություններն առաջնահերթություն են Պեկինի համար. կայացել է Սի Ծինփին-Լուլա դա Սիլվա հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի հետ հարաբերությունների հաստատումը դիվանագիտական ​​առաջնահերթություն է Չինաստանի համար: Նման հայտարարություն է արել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Չինաստանը միշտ դիտարկում և Բրազիլիայի հետ հարաբերությունների զարգացմանը մոտենում է ռազմավարական բարձրությունից, երկարաժամկետ հեռանկարով ՝ Չինաստանի և Բրազիլիայի հարաբերությունները որպես դիվանագիտական ​​առաջնահերթություն դիտարկելով», - Սի Ծինփինի խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

ՉԺՀ-ի նախագահը նաև նշել է, որ Բրազիլիան ու Չինաստանը խոշորագույն երկրներ են՝ զարգացող տնտեսությամբ և զարգացող շուկայով, ինչպես նաև ռազմավարական գործընկերներ, որոնք ընդհանուր շահերի լայն շրջանակ ունեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում