Վալենտինա Մատվիենկոն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հույս է հայտնել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ, և դրա համար շարունակում է գործադրել բոլոր ջանքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներին նվիրված ճեպազրույցում։

«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ և շարունակում է անել հնարավորը, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ», - մեջբերում է ТАСС-ը Մատվիենկոյի խոսքերը:

Ճեպազրույցին մասնակցել են նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Հայերեն English Français Русский

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով