Քաղաքականություն

Միրզոյանն ու Լավրովը կարևորել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ակտիվացումը

1 րոպեի ընթերցում

Միրզոյանն ու Լավրովը կարևորել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ակտիվացումը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սամարղանդում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միրզոյանի և Լավրովի հանդիպման վերաբերյալ մանրամասներ է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններում ջանքերի ակտիվացման կարևորությունը՝ համաձայն 2020-2022 թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների», - նշված է հաղորդագրությունում։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա դիվանագիտական ​​շփումների մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում