ԱՄՆ-ում ձերբակալել են գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ կասկածվողին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հաստատել է, որ Մասաչուսեթսում ԱՄՆ ռազմաօդային ազգային գվարդիայի 102-րդ հետախուզական ստորաբաժանման աշխատակից, 21-ամյա Ջեք Թեյշեյրան ձերբակալվել է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

«Այսօր կեսօրից հետո Հետախուզության դաշնային բյուրոյի գործակալները ձերբակալել են Թեյշեյրային՝ առանց որևէ խոչընդոտի», - ասել է Գարլանդը։

Նրա խոսքով՝ Թեյշեյրան կասկածվում է պաշտպանության ոլորտում գաղտնի տեղեկատվությունը «չարտոնված կերպով դուրս բերելու, տիրապետելու և տարածելու» մեջ։ Մինչ այդ Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ արտահոսքը «դիտավորյալ քրեական հանցագործություն է»։

Թեյշեյրան դատարանի առաջ կկանգնի այսօր:

Ձերբակալությանը մասնակցած իրավապահները զրահամեքենայով մոտեցել են կասկածյալի տուն։ Նա հանձնվել է առանց դիմադրության՝ ձեռքերը գլխավերևում բարձրացրած։

Թեյշեյրան գաղտնի փաստաթղթերը կիսել է գեյմերների մոտ տարածված Discord հարթակում մոտ 20-30 հոգուց բաղկացած խմբի անդամների հետ:

Օրերս սոցիալական ցանցերում հայտնվել էին գաղտնի փաստաթղթեր, որոնցում ներկայացվում են ԱՄՆ հետախուզության հանգամանալից գնահատականներն ինչպես ԱՄՆ-ի ոչ բարեկամական երկրների, այնպես էլ դաշնակիցների վերաբերյալ: Փաստաթղթերում նաև քննարկվում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo