Ամերիկյան Լուիսվիլում հրաձգություն է տեղի ունեցել. կա 5 զոհ, 6 վիրավոր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Քենթուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Արդյունքում 5 մարդ զոհվել է, 6 մարդ վիրավորվել, այդ թվում՝ մեկ ոստիկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը:

Լուիսվիլի ՀԴԲ գրասենյակը միջադեպը որակել է որպես հրաձգություն, իսկ մյուս պաշտոնյաները բնակիչներին հորդորել են հեռու մնալ այդ շրջանից:

Թե կոնկրետ ով է կրակ բացել, դեռ հայտնի չէ։ Փոխհրաձգություն է սկսվել կրակողի և ոստիկանների միջև։ Դեպքի վայրում աշխատում է նաև ՀԴԲ-ն։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ կրակողը չեզոքացվել է:

«Ենթադրյալ կրակողը վնասազերծվել է»,- նշվում է Twitter-ի գրառման մեջ։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ճեպազրույցում հայտնել են, որ Լուիսվիլում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, և առնվազն վեց մարդ տեղափոխվել է Լուիսվիլի համալսարանի հիվանդանոց, այդ թվում՝ մեկ սպա՝ «տարբեր վնասվածքներով»:

Առայժմ հայտնի չէ հոսպիտալացվածների վիճակի մասին։

Հայերեն Русский

Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային

Ղազախստանում Ուկրաինային կոչ են երել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա

Ճապոնական նոր հրթիռներն առաջին անգամ կմասնակցեն ԱՄՆ-ի հետ զորավարժություններին. Kyodo

20 տարի՝ մեկ գաղափարով. Երեմյան էկոհամակարգը՝ մարդկանց, խոհանոցների ու պատմությունների շուրջ

Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

ԱՄՆ-ի կողմից օգտագործվող բրիտանական ռազմաբազայի մոտ հինգ մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով

Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում

Հայտնի են Հայաստանի հրաձգության առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

«Նոր գիրք»-36/26. Սարգսյան, Վիգանտե¸ Գրիգորյան

Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմագերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար