Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղություններից մեկն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա մայիսյան տոներին ռուսաստանցիները հանգստի համար դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Վրաստանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է «Ռուսկի ստանդարտ» բանկի հետազոտությունում, որը հայտնվել է ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։

«Ռուսկի ստանդարտ» բանկի RS TLS ճանապարհորդությունների կազմակերպման ​​և կոնսիերժ-ծառայությունների մատուցման ընկերության տվյալներով՝ մերձավոր արտասահմանի երկրներում մայիսյան տոների նախաշեմին հարցումների քանակով առաջատար է դարձել Մինսկը։

Պահանջվածությամբ երկրորդ տեղում է Ղազախստանը, որը զբոսաշրջիկներին գրավում է լեռնային հանգստավայրերով։

«Գաստրոնոմիական ճամփորդությունները դեպի Հայաստան և Վրաստան այս գարնանը նույնպես չեն կորցնում իրենց պահանջվածությունը ռուսաստանցիների շրջանում: Մեղմ ու տաք կլիման, հրապուրիչ բնական լանդշաֆտները և այս երկրների վառ, շատերի կողմից սիրված խոհանոցը դրանք դասում են մայիսյան տոների նախաշեմին շրջագայությունների համար պահանջարկի առաջատարների հնգյակում», - նշված է հետազոտության մեջ։

Ուզբեկստանը եզրափակում է ուղղությունների հնգյակը, ուր, փորձագետների կարծիքով, ռուսաստանցիները գնում են պատմական տեսարժան վայրեր տեսնելու։

Ռուսաստանում ճանապարհորդությունների առումով մայիսյան տոներին ավանդաբար ամենամեծ պահանջարկն ունի Սանկտ Պետերբուրգը։ Նաև ռուսաստանցիներին հետաքրքրում են Կրասնոդարի երկրամասի Սևծովյան ափը, Կարելիան և Ալթայը: Առաջատարների հնգյակը եզրափակում է Կազանը, «որը մշտական ​​պահանջարկ ունի մշակութային հանգստի սիրահարների շրջանում»։

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են տուրիստական ուղեգրերի հայտերի և վաճառքների դինամիկան «Ռուսկի ստանդարտ» բանկի հաճախորդների շրջանում 2023 թվականի մայիսյան տոների նախօրեին:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը