Սեւան համայնքում 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 92 ծնունդ, 101 մահ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սեւանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են 2023 թվականի ապրիլ ամսվա եւ 1-ին եռամսյակի վիճակագրական տվյալները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, համաձայն ստացված ամփոփագրերի, այս տարվա մարտ ամսին Սեւան համայնքում կատարվել է ծննդյան 41 գրանցում Գրանցված 41 ծննդից 28-ը տղա են, 13-ը` աղջիկ:

Սեւան քաղաքում մարտ ամսին գրանցվել է 21, Լճաշեն բնակավայրում՝ 6, Դդմաշեն բնակավայրում՝ 1, Ծովագյուղ բնակավայրում՝ 6, Վարսեր բնակավայրում` 2, Զովաբեր բնակավայրում` 4, Գեղամավան բնակավայրում` 1 ծնունդ։

Մարտ ամսին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում գրանցվել է 12 ամուսնություն, 3 ամուսնալուծություն, տրվել է հայրության որոշման 10 ակտ, 25 կրկնօրինակ, 21 տեղեկանք, կատարվել է ուղղման, փոփոխության 11 գործ, թվայնացվել է 119 ակտ, հարցումների, հաղորդումների թիվը 49 է, փոխման ակտի գրանցման դիմումների թիվը` 2։

2023 թվականի մարտ ամսին Սեւան համայնքում գրանցվել է 38 մահ:

Մարտ ամսվա ընթացքում հիշյալ գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 345000 դրամ տուրք:

2023 թվականի 1-ին եռամսյակի վիճակագրությունն այսպիսին է`

Ծննդյան ակտի գրանցում` 92, ամուսնության ակտի գրանցում` 43, ամուսնալուծության ակտի գրանցում` 10, հայրության որոշման ակտի գրանցում` 26, ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի տրամադրում` 84, տեղեկանքի տրամադրում` 80, գրանցումներ, ուղղումներ, փոփոխություններ` 27, թվայնացման ակտեր` 315, հարցումներ, հաղորդումներ 139, փոխման ակտի գրանցում` 3, մահվան ակտի գրանցում` 101:

Հունվար-մարտ ամիսների ընթացքում հիշյալ գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 1 միլիոն 15 հազար դրամ տուրք:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ

Բուլղարիայի անտարկտիկական բազայում վերջին երեք տասնամյակում աշխատել է ավելի քան 450 գիտնական. BTA

Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը փայլել է Ժնևում

Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն

Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին

Հուլիսի 3-ից Հայաստանում եղանակը կփոխվի․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի

Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին