Սպորտ

Էդուարդ Բագրինցեւը հայկական անձնագիր է ստացել եւ պատրաստ է նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Բագրինցեւը հայկական անձնագիր է ստացել եւ պատրաստ է նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովակիան ներկայացնող «Դուբնիցա» ակումբի 20-ամյա ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցեւը հայտնել է, որ հայկական անձնագիր է ստանալու ու պատրաստ շուտով կլինի նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է Metaretings-ին տված հարցազրույցում։ «Նոյեմբերին ես փաստաթղթեր էի հանձնել անձնագիր ստանալու համար։ Ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և հայտնեցին, որ իմ անձնագիրը պատրաստ է։ Շուտով ես հայկական անձնագիր կստանամ եւ պատրաստ կլինեմ նորամուտս նշել Հայաստանի ազգային հավաքականում։ Ես շատ ուրախ եմ, անհամբերությամբ սպասում եմ այդ պահին»,- ասել է Բագրինցեւը։

Էդուարդ Բագրինցեւը Ռուսական ԲԿՄԱ ակումբի սան է, հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում, Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմում մասնակցել է

Եվրոպայի առաջնության որակավորման խաղերի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում