Միջազգային

Հնդկաստանի նախագահը ռազմական կործանիչով թռիչք է իրականացրել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի նախագահը ռազմական կործանիչով թռիչք է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուն ապրիլի 8-ին թռիչք է իրականացրել ռազմական Su-30MKI կործանիչով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նախագահի քարտուղարությունը։

Նախագահը օդում է գտնվել մոտ 30 րոպե, ինչից հետո վերադարձել է ռազմաօդային ուժերի բազա։

Նախագահ Մուրմուն Հնդկաստանի երրորդ և երկրորդ կին նախագահն է, ով նման թռիչք է իրականացրել։ Ինքնաթիռը ղեկավարել է 106-րդ ջոկատի հրամանատար Նավին Կումարը։

Թռիչքից հետո նախագահը կիսվել է իր տպավորություններով՝ նշելով, որ դա իր համար հուզիչ փորձառություն էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում