Եգիպտոսը հրատապ բանակցություններ է վարում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Գազայում լարվածությունը թուլացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում Իսրայելի, ԱՄՆ-ի և պաղեստինյան խմբավորումների հետ՝ լարվածության ապաԷսկալացման համար, որն առաջացել է ապրիլի լույս 7-ի գիշերը Գազայի հատվածի շուրջ։ Այդ մասին մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Հաղորդվում է, որ Al Arabiya հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Եգիպտոսի իշխանությունները «լայնածավալ բանակցություններ են վարում իսրայելական կողմի, Միացյալ Նահանգների և պաղեստինյան առանձին խմբավորումների հետ՝ հնարավորինս արագ խաղաղությունը վերականգնելու համար»։ Մինչ այդ Կահիրեն դիմել էր Իսրայելին՝ պահանջելով հարվածներ չհասցնել Գազայի հատվածի բնակելի թաղամասերին ու խաղաղ բնակիչներին։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Եգիպտոսի անվտանգության ուժերի աշխատակիցները կապ են հաստատել իսրայելական կողմի հետ պաղեստինյան անկլավի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո։ Իսրայելական կողմն իր հերթին Եգիպտոսին հայտնել է, որ ներկայիս հակամարտության սրումը կախված է պաղեստինյան խմբավորումների գործողություններից։

Նախկինում Եգիպտոսը բազմիցս միջնորդի դերում է հանդես եկել Գազայի շուրջ իրավիճակի սրման ժամանակ, երբ պաղեստինաիսրայելական հակամարտության կողմերն անցել են ուղղակի զինված առճակատման։ Մինչ այժմ Եգիպտոսին հաջողվել է կողմերին գոնե ժամանակավոր փոխզիջումային որոշումների տանել։ Այդ մերձեցման գործում գլխավոր միջնորդական դերը միշտ կատարել են Եգիպտոսի արտաքին հետախուզության աշխատակիցները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) այսօր առավոտյան «Համաս» շարժմանը պատկանող օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում և Լիբանանում: Դրան նախորդել են Գազայից և Լիբանանից Իսրայելի տարածքի հրթիռակոծությունները: Վերջին օրերին կողմերի միջև պարբերաբար հրթիռակոծություններ են տեղի ունենում: Իրավիճակի նոր սրման պատճառ են դարձել Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումները ալ-Աքսա մզկիթում:

Հայերեն Русский

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին

Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»-ին նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը

Չարլզ 3-րդը Բուքինգհեմյան պալատի վերանորոգումից հետո չի բնակվի այնտեղ

Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը