Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում 97-րդն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ընտրանին վարկանիշային նոր աղյուսակում 97-րդն է: Ընտրանին նախորդ աղյուսակի համեմատ նահաջել է երկու հորիզոնականով:

Լավագույն տասնյակում են Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան, Բելգիան, Անգլիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան:

Հայերեն English Русский