Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Կիև Է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Նրա այցի մասին հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Էմինե Ջապարովան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Корреспондентե գործակալությունից:

«Ուրախ եմ ողջունելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին Կիևում։ Շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի ագրեսիայի պատճառած վնասի ռեեստրի ստեղծման՝ Եվրոպայի խորհրդի նախաձեռնության համար», - նշել Է Ջապարովան։

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են արդարության հաստատման համար անհրաժեշտ հետագա քայլերը: Այսօր անսպասելի այցով Կիև է ժամանել նաև Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։

Այցի նպատակն է քննարկել Ուկրաինայի վերականգնման և էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցերը: Ի դեպ, լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 5-ին կայցելի Լեհաստան:

Հայերեն Русский

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մինսկի փողոցում

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

«Բուլղարիա Էյր»-ը «Եվրատեսիլ 2027»-ից առաջ Սոֆիա-Բուրգաս լրացուցիչ չվերթեր կիրականացնի. BTA

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ

Մեր երկրի համար շատ լավ արդյունք ունեցանք. Հակոբ Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության մասին

Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր. Արթուր Ավետիսյան