Քաղաքականություն

Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարին հրավիրեց Երևան

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարին հրավիրեց Երևան

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուին հրավիրեց Երևան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռումինիայում ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարության վերջում Միզրոյանը նշեց, որ հետաքրքրված է Ռումինիայի ԱԳ նախարարի հետ երկխոսությունը շարունակել՝ նոր թափ հաղորդելով երկու երկրների հարաբերությունների օրակարգի ընդլայնմանը:

«Պարոն Բոգդան, ես հրավիրում եմ Ձեզ՝ այցելելու Երևան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում»,-ասաց Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում