Քաղաքականություն

Երևանում բացվեց Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը

2 րոպեի ընթերցում

Երևանում բացվեց Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության դեսպանությունը (նստավայրը՝ Մոսկվա) կազմակերպել էր ընդունելություն՝ Երևանում Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության գրասենյակի բացման և Դոմինիկյան Հանրապետության Անկախության 179-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Դոմինիկյան Հանրապետության դեսպան Հանս Դաննենբերգ Կաստեյանոսը: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի և Դոմինիկյան Հանրապետության միջև հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, և դիվանագիտական ներկայացուցչության բացումը դրա լավագույն ապացույցն է:

f2.JPG (80 KB)

Դոմինիկյան Հանրապետության դեսպան Հանս Դաննենբերգ Կաստեյանոսն էլ իր հերթին հավելեց, որ դոմինիկյան կողմը շահագրգիռ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և իր երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին՝ Երևանում Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության բացման ողջ գործընթացի ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Հայաստանի կրթական, գործարար, զբոսաշրջային շրջանակների ներկայացուցիչներ:

f3.JPG (87 KB)

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում