Հատուկ նախագծեր

Podcast-Հարց բժշկին. ամբողջ աշխարհում գրանցվել է թմրանյութերի գործածման աճ. անչափահաս օգտագործողների թիվն ավելանում է

4 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. ամբողջ աշխարհում գրանցվել է թմրանյութերի գործածման աճ. անչափահաս օգտագործողների թիվն ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, օրեցօր մեծանում է թմրամիջոցների շրջանառությունը և օգտագործողների թիվը: Թմրանյութերի պարբերաբար օգտագործումը կարող է հանգեցնել թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական լուրջ խնդիրների:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում Առողջապահության նախարարության թմրաբանության գծով խորհրդական, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն, բժիշկ Սուրեն Նազինյանի հետ զրուցել ենք Հայաստանում թմրանյութերի կիրառման դինամիկային, դրա ազդեցություններին և բուժման գործընթացին:

Բժիշկ Նազինյանը նշեց, որ կենտրոնը զբաղվում է քիմիական և ոչ քիմիական կախվածությունների բուժմամբ: Կենտրոնն ունի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունք, պահեստ, մեթադոնային, փոխարինող բուժման հատված, վարչական հատված, դիսպանսերային բաժանմունք, ստացիոնար բաժանմունք, տոքսիկոքիմիական լաբորատորիա:

GEV_9395.JPG (591 KB)

«Կենտրոնում մեր պացիենտներին տրամադրվում է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն: Հոգեբանական ծառայությունը մատուցվում է ոչ միայն կախվածություն ունեցող անձանց, այլև հարկ եղած դեպքում նաև նրանց ընտանիքի անդամներին, հարազատներին»,- ասաց Նազինյանը:

Մասնագետը նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ցավոք, թմրանյութերի գործածման աճ է գրանցվում, ընդ որում, բացի օգտագործողների թվաքանակի ավելացումը, նաև որոշակի երիտասարդացում է նկատվում՝ երիտասարդների կողմից թմրանյութերի չարաշահում մոտ 10 տարի առաջ արդի չէր:

«Ցավոք պետք է նշեմ, որ հիմա նույնիսկ թմրանյութեր գործածող անչափահասներ են հանդիպում»,-ասաց նա:

Առողջապության նախարարությունը իրականացնում է իրազեկման աշխատանք, բայց մասնագետը հորդորեց բոլոր ծնողներին լինել շատ զգոն և ուշադիր իրենց երեխաների նկատմամբ, քանի որ թմրանյութերը ազդում են բոլոր օրգանհամակարգերի վրա՝ այդ թվում նաև կարող են լուրջ հետք թողնել առողջ սերունդ ունենալու վրա:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է բուժման փուլի վերջում գրանցել լիարժեք արդյունք և ազատվել թմրամիջոցների կիրառումից, մասնագետը պատասխանեց, որ այո, հնարավոր է, բայց մի շատ կարևոր հանգամանք կա. ի տարբերություն մնացած խրոնիկ հիվանդությունների, այս պարագայում մարդու գործոնը շատ կարևոր է:

«Այսինքն մեր կենտրոնից դուրս գրվող բոլոր հիվանդները թմրամիջոցների, ալկոհոլի կամ այլ հոգեներգործության նյութերի հանդեպ հիվանդագին հակում չեն ունենում, բայց պետք է ունենան մեծ կամքի ուժ, քանի որ մեկ անգամ փորձելուց հետո մեծ է հավանականությունը, որ նորից կունենան սրացում»,- նշեց Նազինյանը:

Հիմնականում ո՞ր տարիքային խումբն է համարվում ռիսկային։ Ի՞նչ մեթոդներ են կիրառվում թիրախային խմբերին հեռու պահելու թմրանյութերից և այլ քիմիական նյութերից։ Հայաստանում ի՞նչ տեսակի թմրամիջոցներ են ավելի շատ օգտագործվում: Թմրանյութերի կիրառումը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել օրգանիզմի վրա, անգամ բուժվելուց հետո:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում