Սուրեն Պապիկյանի բնակարանի ձեռքբերման հարցով քրեական վարույթ չի նախաձեռնվել հիմքերի բացակայության պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից բնակարանի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հիմքերի բացակայության պատճառով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Փետրվարի 28-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ գրելով, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, որի համար վճարել է 168 հազար դոլար, սակայն բնակարանի իրական արժեքը 412 հազար դոլար է։ Դրան հաջորդեց ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը, որ ուսումնասիրում են հրապարակումը։

«Արմենպրես»-ը գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ճշտելու, թե ինչ է պարզվել ուսումնասիրության արդյունքում, որին ի պատասխան՝ Դատախազությունից տվել են հետևյալ պատասխանը․

«Դատախազությունը «Սուրեն Պապիկյանը 168.000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե» վերտառությամբ հրապարակումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, գնահատելով հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, 22.03.2023 թվականին վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմել, քանի որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Քննիչն այդ մասին գրավոր տեղեկացրել է հսկող դատախազին: Հսկող դատախազը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում, հաստատել է քրեական վարույթ չնախաձեռնելու իրավաչափությունը և վարույթի նյութերը վերադարձրել է քննիչին»:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում