Միջազգային

SpaceX-ը երրորդ անգամ հետաձգում է Falcon 9 հրթիռով ռազմական արբանյակի արձակումը

1 րոպեի ընթերցում

SpaceX-ը երրորդ անգամ հետաձգում է Falcon 9 հրթիռով ռազմական արբանյակի արձակումը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան SpaceX ընկերությունը չեղյալ Է հայտարարել ռազմական արբանյակով իր Falcon 9 հրթիռի արձակումը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը, նշելով որ սա մեկնարկի երրորդ հետաձգումն է, որն ի սկզբանե նախատեսված էր մարտի 30-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SpaceX-ը, հրթիռը պատրաստելու համար հավելյալ ժամանակ է անհրաժեշտ։

Արձակումն այժմ նախատեսվում է իրականացնել կիրակի օրը՝ ապրիլի երկուսին, ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ժամանակով 07:29-ին SLC-4E մեկնարկային հարթակից` Կալիֆորնիայում գտնվող ԱՄՆ տիեզերական ուժերի Վանդենբերգ բազայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում