Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին չպահպանեց հաղթական հաշիվը Կիպրոսի հետ խաղում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին չպահպանեց հաղթական հաշիվը Կիպրոսի հետ խաղում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին Հայաստանի ընտրանին տարածքային առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ընտրանին գրոհում էր, սակայն չէր իրացնում պահերը: Կիպրոսի ազգային թիմը խաղակեսի վերջնամասում հաշված պահեր ունեցավ և իրացրեց ստանդարտ դիրքը` անկյունայինից գրավելով Հայաստանի հավաքականի դարպասը: Աչքի ընկավ Անդրեաս Կարոն:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը վերականգնեց հաշվի հասավարությունը: Հեռահար դիպուկ հարվածով իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Հրանտ-Լեոն Ռանոսը: Վերջինս րոպեներ անց նաև դարձավ դուբլի հեղինակ` երկրորդ գնդակն ուղարկելով Կիպրոսի դարպասը: Հանդիպման վերջում Կիպրոսը կարողացավ խուսափել պարտությունից: Խաղային իրավիճակում սխալվեց Ստանիսլավ Բուչնևը և պահն օգտագործեց Դիմիտրիս Խրիստոֆին:

Հայաստան-Կիպրոս` 2:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսին: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում հունիսի16-ին Ալեքսանդր Պետրակովի սաներն արտագնա խաղում կմրցեն Ուելսի հետ: Իսկ հունիսի 19-ին` Երևանում կընդունեն Լատվիայի հավաքականին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում