Հասարակական

ՀՌՇ ռազմական ավիացիայի անձնակազմերը բարդ պիլոտաժի տարրեր են կատարել Հայաստանի լեռներում

2 րոպեի ընթերցում

ՀՌՇ ռազմական ավիացիայի անձնակազմերը բարդ պիլոտաժի տարրեր են կատարել Հայաստանի լեռներում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանի ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը բարձրլեռնային շրջանում ուսումնամարզական թռիչքների ժամանակ կատարել են բարդ պիլոտաժի տարրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ ՀՌՇ մամուլի ծառայությունից, միայնակ, զույգերի և օղակների կազմում օդաչուները կատարելագործել են բարդ պիլոտաժի տարրեր և բարդ եղանակային պայմաններում մանևրելու հնարքներ:

Լեռնային կիրճերի շրջանում անձնակազմերը կատարելագործել են բարդ պիլոտաժի տարրեր և մանևրելու մեթոդներ տարբեր բարձրությունների տիրույթում, այդ թվում ՝ գերփոքր, օրվա տարբեր ժամերին, վայրէջք են կատարել չնախապատրաստված հրապարակում և կատարելագործել որոնողափրկարարական աշխատանքներ և պայմանական վիրավորների տարհանում լեռնային տեղանքում: «Էրեբունի» օդանավակայանի վրա ուղղաթիռների անձնակազմերը կատարել են «կախում»։

Ավիաբազայի հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձրել օդի ցածր ջերմաստիճաններում մարտական մեքենաների շահագործմանը, ինչպես նաև բարձրլեռնային շրջանում թռիչքների ժամանակ ցածր ամպերի պայմաններում անձնակազմերի աշխատանքին:

ՀՌՇ բանակային ավիացիայի ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 120 զինծառայող, գործի է դրվել շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում