Սպորտ

Ռանոսը, Շաղոյանը և Չալըշըրը դուրս են մնացել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակից

2 րոպեի ընթերցում

Ռանոսը, Շաղոյանը և Չալըշըրը դուրս են մնացել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակից

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում Թուրքիայի դեմ խաղի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակում հայտնվել են հետևյալ ֆուտբոլիստները։

Ստանիսլավ Բուչնև

Երջանիկ Ղուբասարյան

Վարազդատ Հարոյան

Տարոն Ոսկանյան

Ստյոպա Մկրտչյան

Ուգոչուկվու Իվու

Խորեն Բայրամյան

Էդուարդ Սպերցյան

Էդգար Բաբայան

Լուկաս Սելարայան

Տիգրան Բարսեղյան

Արման Ներսեսյան

Կամո Հովհաննիսյան

Նորբերտո Բալեկյան

Ժիրայր Մարգարյան

Արսեն Բեգլարյան

Գեորգի Հարությունյան

Էրիկ Փիլոյան

Կարեն Մուրադյան

Դավիդ Դավիդյան

Նաիր Տիկնիզյան

Սարգիս Ադամյան

Վահան Բիչախչյան։

Հավաքականի վերջնական հայտացուցակում չեն ընդգրկվել «Բավարիա-2»-ի ֆուտբոլիս Հրանտ-Լեոն Ռանոսը, շվեդական «Բրոմապոյկարնա»-ի պաշտպան Անդրե Չալըշըրը, «ԲԿՄԱ Սոֆիա»-ի հարձակվող Ժիրայր Շաղոյանը։

Հայտացուցակում Հրանտ-Լեոն Ռանոսին և Ժիրայր Շաղոյանին չընդգրկելու վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մանրամասներ չի հայտնում։ Ավելի վաղ ֆեդերացիան հայտնել էր, որ Անդրե Չալըշըրը մարզման ժամանակ վնասվածք է ստացել և բաց կթողնի Թուրքիայի հետ հանդիպումը։

Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում