Սպորտ

Թուրքիայի ֆուտբոլի ընտրանու մարզիչը վերլուծությունները մի կողմ դրած է մոտենում Հայաստանի դեմ խաղին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ֆուտբոլի ընտրանու մարզիչը վերլուծությունները մի կողմ դրած է մոտենում Հայաստանի դեմ խաղին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը և Թուրքիայի ֆուտբոլի ընտրանու անդամ Չենգիզ Գունդերը խոսել են Հայաստանի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղի մասին:

«Մեր թիմը ուժեղ է և այժմ լավ մարզավիճակում ենք: Մեր նպատակն է երեք միավորով հեռանալ և պատրաստվել հաջորդ խաղին: Նպատակը մեկն է` հաղթել առաջիկա խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ զրույցում ասաց Գունդերը: Վերջինս առանձնացրեց, որ Թուրքիայի հավաքականը ժամանակի հետ լավ փորձառություն է հավաքում:

Թուրքիայի ընտրանու մարզիչ Շտեֆան Կունցի գլխավորած թիմը Հայաստանի դեմ խաղին մոտենում է ոչ լուրջ կորուստներով:

«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մինչ կորոնավիրուսի պանդեմիան մեծ ազդեցություն ուներ իսպանական ֆուտբոլից, բայց հիմա փոփոխվել է կազմը և նոր մարզիչ կա: Թիմն ունի ավելի երիտասարդ կազմ: Հայաստանի հավաքականում են խաղում «Բավարիա»-ի երկրորդ թիմից և ռուսական լիգայում խաղացող ֆուտբոլիստները: Հիմա նախկին վերլուծությունները մի կողմ եմ թողնում և մտածում եմ միայն իմ թիմի և առաջիկա խաղի մասին»,-ասաց գերմանացի մասնագետը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում