Հասարակական

ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին. կա զոհ և 2 տուժած

2 րոպեի ընթերցում

ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին. կա զոհ և 2 տուժած

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 23-ին, ժամը 17:08-ին ահազանգ է ստացել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Մ., ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 5 մ)՝ հայտնվելով ծառի և պատի արանքում. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ռ․ Պ․-ն (ծնված 1987 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 2017 թ․) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել Ռ․ Պ․-ին․ վերջինս հոսպիտալացվել է նույն հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում