Սպորտ

Հայաստան-Թուրքիա խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Թուրքիա խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։

«Արմենպրես»-ի հաղորմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը (Իսպանիա)։ Մրցավարի օգնականներն են Ռաուլ Կաբաներո Մարտինեսը (Իսպանիա) և Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերաինը (Իսպանիա), 4-րդ պաշտոնյան է Մարիո Մելերո Լոպեսը (Իսպանիա)։

VAR-ի մրցավար է նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, VAR-ի մրցավարի օգնական՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը:

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին` ժամը 21։00-ին։

Հետևեք մեզ Ինստագրամում

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում