Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները չունեն գնագոյացման հստակ մեխանիզմներ. Մրցակցության հանձնաժողով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսության զարգացումը չի կարելի պատկերացնել առանց ապրանքաշրջանառության, որը իրականցվում է բեռնափոխադրման ծառայությունների միջոցով: Իսկ վերջին տարիներին այս ոլորտը գնալով մեծացել և ընդլայնվել է: Ելնելով ոլորտի ընդլայնվելու տեսակետից ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր ուսումնասիրությունների շրջանակում է ընդգրկել նաև այս ոլորտը:

«Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալու ենք բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտում՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրածուսումնասիրություններին:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի շուկաների վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Թովմասյանը նշեց, որ հանձնաժողովի կողմից 2022 թվականին իրականացվել է ուսումնասիրություն բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտում:

«Հանձնաժողովի կողմից հիմնականում իրականացվել է ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների ուսումնասիրություն և մրցակցային միջավայրի վրա դրանց ունեցած հնարավոր ազդեցության գնահատում, բեռնափոխադրումների ոլորտի ընդհանուր նկարագրի ներկայացում, ՀՀ միջազգային բեռնափոխադրումների նկարագրի ներկայացում, ըստ ընտրված բեռնափոխադրող տրանսպորտի տեսակների և բեռնափոխադրվող ապրանքների՝ ՀՀ միջազգային բեռնափոխադրման ամբողջական շղթայի ներկայացում, բեռնափոխադրում իրականացնող խոշոր ընկերությունների վարքագծերի ուսումնասիրություն»,- ասաց մասնագետը:

Նա ընդգծեց, որ հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀՀ-ում և տարածաշրջանի երկրներում գործող ճանապարհային վճարների չափը, կարծում է, որ միջազգային բեռնափոխադրումների ոլորտում ՀՀ գրավչությունը բարձրացնելու նպատակով կարելի է ճանապարհային հարկի դրույքաչափի սահմանման առավել ճկուն համակարգ ներդնել։

«Բեռնափոխադրման ոլորտում առանցքային խնդիր է հանդիսանում այն հանգամանքը, որ բեռնափոխադրող ընկերությունները չունեն գնագոյացման հստակ մեխանիզմներ և որևէ տրամաբանություն դրված չէ գների որոշման հիմքում։

Բացի այդ, բեռնափոխադրման ոլորտի հիմնական խնդիրներից է հանդիսանում ինչպես Ռուսաստանում առկա խնդիրների պատճառով ավելի խստացված ստուգումների իրականացման, այնպես էլ՝ եղանակային պայմանների հետևանքով բեռնափոխադրման ժամանակ տարանցիկ, Վերին Լարսի ուղղությամբ ճանապարհի փակ, խցանված լինելու հանգամանքը, ինչի հետևանքով բեռնափոխադրող ընկերություններն ունենում են ֆինանսական կորուստներ»,- նշեց Թովմասյանը։

Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրություններին և առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրածհինգոլորտներին կարող եք ծանոթանալ մեր նախորդ թողարկումներում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովըտարեկան ընտրում է հինգ շուկա, կախվածերկրի ռազմավարական նշանակության ոլորտներից, որոնք ունեն սոցիալական նշանակություն, շատ սպառում, ինչպես նաև հաշվի են առնվում սպառողների կողմից բարձրաձայնածև մամուլում տեղ գտած բողոքները:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հիմնական գործառույթը շուկայում հավասար, արդար մրցակցություն ապահովելն է. այսինքն՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տնտեսվարողները կարող են միմյանց հետ արդար մրցակցել:

Այս գործառույթը իրականացնելու համար հանձնաժողովը հիմնականում երկու ուղղությամբ է ծավալում իր գործունեությունը, այսինքն՝ հարուցում է վարույթներ կոնկրետ ոչ օրինապահ տնտեսվարող սուբյեկտներինբացահայտելու և նրանց գործունեությունը օրինական դաշտ բերելու համար՝ երբեմն նաև պատժամիջոցներ կիրառելով:

Գայանե Գաբոյան

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ